Օլիվեր Կանը խոսել Թոմաս Մյուլերի ապագայի մասին

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին։

«Նա չի հեռանա։ Թոմասը լավ մարզավիճակում է, երբեք վնասվածք չի ստացել, նա շատ ուժեղ բնավորություն ունի։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է։

Վստահ եմ, որ Թոմասը դեռ երկար կմնա թիմում»,- Կանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ ինքը՝ խաղացողը, խոսել էր ակումբից իր հեռանալու մասին լուրերի մասին։

33-ամյա Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում նա մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։