«Բայերի» գործադիր տնօրենը խոսել է Խաբի Ալոնսոյի ապագայի մասին

«Բայերի» գործադիր տնօրեն Ֆերնանդո Կարոն արձագանքել է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ արտասահմանյան ակումբների հետաքրքրության մասին լուրերին։

«Խաբի Ալոնսոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նա երջանիկ է այստեղ, և մենք գոհ ենք նրանից։

Մենք հաճույք ենք ստանում միասին աշխատելուց, և ես վստահ եմ, որ նա կմնա այստեղ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է մասնագետը: