Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն և ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան վնասվածքների պատճառով բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է The Athletic-ը:
Զինչենկոն սրունքի մկանների հետ կապված խնդիրների պատճառով Պրեմիեր Լիգայի «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ (2:0) ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Սալիբան վնասվածք է ստացել «Սպորտինգի» հետ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:2):
Հրատարակությունը նշում է նաեւ, որ երկու ֆուտբոլիստներն էլ վիրահատության կարիք չեն ունենա, սակայն նրանց համար մրցաշրջանն ավարտված է։