Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հերթական անգամ պատասխանել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին հարցին։
Ինչպես վերջերս հայտնի դարձավ, Սերխիո Բուսկետսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական գրանդի շարքերը։ Ըստ Տեբասի, դա շատ կհեշտացնի Մեսսիի տրանսֆերը, բայց դեռ երաշխիքներ չկան. «Բուսկետսի հեռանալը «Բարսելոնայից» առաջին քայլն է դեպի Մեսսի վերադարձը: Ակումբը դեռ պետք է որոշ քայլեր ձեռնարկի դա իրականացնելու համար: Ես այն մարդը չեմ, ում որոշումից ամեն ինչ կախված կլինի»,- Լա Լիգայի նախագահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով Cope-ին։