«Միլանի» կիսապաշտպանը ծնկի վիրահատության կենթարկվի

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերն այլևս չի խաղա  2022/2023 մրցաշրջանում։

Ինչպես հայտնում է Algeria FC-ն, 25-ամյա ֆուտբոլիստը կենթարկվի ծնկի վիրահատության և բաց կթողնի առնվազն երեք ամիս:

Հիշեցնենք, որ Բենասերը վնասվածք էր ստացել չորեքշաբթի երեկոյան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ խաղում:

Առաջին խաղակեսի ընթացքում ալժիրցին ստիպված է եղել լքել դաշտը։

2022/2023 մրցաշրջանում Իսմայել Բենասերը «Միլանի» կազմում անցկացրել է 40 հանդիպում։