«Այաքսի» կենտրոնական պաշտպան Յուրիեն Թիմբերը խոսել է իր ապագայի մասին:
«Ինձ համար իրավիճակը նույնն է, ինչ նախորդ մրցաշրջանում: Եթե որոշեմ հեռանալ, դա պետք է հարմար տարբերակ լինի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ziggy Sport-ը։
Նշենք, որ անցած ամառ հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»։
21-ամյա Թիմբերն այս մրցաշրջանում «Այաքսի» բոլոր մրցաշարերում 44 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 42 միլիոն եվրո։