Յան Զոմմերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ձմռանը ցանկանում էին գնել շվեյցարացուն՝ փոխարինելու Դավիդ դե Խեային, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ամռանը։

34-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին Գլադբախի «Բորուսիայից»: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 26 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։