«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է Goal-ը, 36-ամյա ֆրանսիացին առաջարկ է ստացել անանուն ակումբից: Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Լյորիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և բաց է թողել 45 գոլ: