Ժոզե Մոուրինյո. «ՊՍԺ-ն ինձ էր փնտրում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ։

«ՊՍԺ-ն ինձ էր փնտրում, բայց հետո չկասկացա ինչ եղավ: Ինձ հետ ոչ ոք չի խոսել»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա մասնագետի և փարիզեցիների բանակցություններն արդեն առաջադեմ փուլում են։ Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում հռոմեացիները դուրս են եկել Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ խաղալու են «Բայերի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մայիսի 11-ին։