Տիագո Ալկանտարան կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ Մադրիդի «Ատլետիկոյին», հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններն է առաջարկել մադրիդյան ակումբին:

Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։ Ալկանտարայի և անգլիական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում իսպանացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ առանց գոլի: