Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան խաղի մասին։
«Մադրիդցիները չեն վախենա պատասխան խաղում. Մադրիդի «Ռեալը» հանգիստ կխաղա «Էթիհադ» ստադիոնում.
Այս ակումբը Չեմպիոնների Լիգայում այնքան հաղթանակ է տարել, որքան անգլիական բոլոր թիմերը միասին վերցրած։ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի տիրակալն է»,- ասել է Ֆերդինանդը: