Սերխիո Բուսկետս. «Չէի էլ կարող պատկերացնել, որ այստեղ կանցկացնեմ 15 տարի»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է կատալոնական ակումբից իր մոտալուտ հեռանալու մասին։ Ֆուտբոլիստը կհեռանա ակումբից այս մրցաշրջանի վերջում։

«Սա իմ վերջին մրցաշրջանն է «Բարսելոնայում». Ես միշտ երազել եմ խաղալ այս թիմում, ուստի չէի էլ կարող պատկերացնել, որ այստեղ կանցկացնեմ 15 տարի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր դա հնարավոր դարձրին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցումակումբի մամուլի ծառայությունը:

Բուսկետսը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2008 թվականից։