Լիոնել Սկալոնի. «Երբ նա միանա մեզ, մենք պետք է համոզվենք, որ նա երջանիկ է»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ արաբական ակումբ տեղափոխության մասին տեղեկությունը։

Արգենտինացու հավանական տեղափոխության մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 9-ին, հայտնել է AFP հրատարակությունը։

«Թույլ տվեք նրան գնալ այնտեղ, որտեղ իրեն հարմար է թիմակիցների և երկրպագուների հետ:

Այս հարցը մեզ՝ վրա որպես հավաքական, չի ազդում, քանի դեռ նա երջանիկ է։ Երբ նա միանա մեզ, մենք պետք է համոզվենք, որ նա երջանիկ է»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Reuters-ը: