Դավիդ Ալաբա. «Նա բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի մասին իր կարծիքով։

Ավստրիացին ժամանակին աշխատել է «Բավարիայում» իտալացի մասնագետի ղեկավարությամբ։

«Նա լավ աշխատանք կատարեց, նաև Մյունխենում: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք «Բավարիայում» և տոնեցինք մեր հաջողությունը։

Նա բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկն է։

Բացի այդ, Անչելոտտին սերմանում է  վեհ մարդկային արժեքներ, որոնք նույնպես շատ կարևոր են»,- ասել է Ալաբան: