Օլիվյե Ժիրու. «Դերբին միշտ էլ առանձնահատուկ հանդիպում է»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» հետ առաջին խաղից առաջ կարծիք է հայտնել.

«Դերբին միշտ էլ առանձնահատուկ հանդիպում է. Ես շատ հպարտ եմ մեր թիմով, հուսով ենք, որ վաղը կարող ենք ինչ-որ աչքի ընկնող բան ցույց տալ։

Մենք գիտենք, որ այս որակներով կարող ենք մեծ հաջողությունների հասնել, բայց մեզ պետք է 110%-ով տրամադրվել: Ես միշտ փորձում եմ դրական տրամադրվել:

Այսօր ես ավելի մոտիվացված եմ, քան երբևէ։ Չեմպիոնների Լիգայում հաղթելը մեծ հնարավորություն է ինձ համար. ես 37 տարեկան եմ, բայց իմ մոտիվացիան նման է երիտասարդ տղայի  մոտիվացիայի», – Ժիրուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։