«Յուվենտուս»-«Լեչե» (2:1) վերջերս կայացած խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացած Մատիա դե Շիլիոն բարեհաջող վիրահատվել է հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Այժմ ֆուտբոլիստը կվերադառնա Թուրին և կսկսի երկարատև վերականգնման գործընթացը:
Այս մրցաշրջանում դե Շիլյոն «Յուվենտուսի» կազմում 25 պաշտոնական հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
«Բյանկոներիները» 66 միավորով այժմ զբաղեցնում են Ա Սերիայի երկրորդ տեղը: