Անգլիական գրանդը պատրաստ է ռեկորդային գումար ծախսել Գոնսալու Ռամուշի տրանսֆերի համար

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», պնդում է Mirror-ը։

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ մանկունիանցիների գլխավոր տրանսֆերային նպատակը, սակայն «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվողը դիտարկվում է որպես ալտերնատիվ տարբերակ։ Պոտենցիալ գործարքը գնահատվում է 70-ից 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս տրանսֆերային ռեկորդը 89 միլիոն ֆունտ է, որը վճարվել է Պոլ Պոգբայի համար 2016 թվականին:

Այս մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: