Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Վեսթ Հեմը» պատրաստ բաժանվել թիմի ավագ Դեկլան Ռայսից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «մուրճերը» պատրաստ են բաց թողնել կիսապաշտպանին 140 միլիոն եվրոյի դիմաց
Թիմը դիտարկում է նաև մեկ այլ կիսապաշտպանի փոխանակման և 115 մլն եվրո հավելավճարի տարբերակը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։