Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Վեսթ Հեմի» ղեկավարությունը պատրաստ են բաց թողնել կիսապաշտպանին, եթե նա 140 միլիոն եվրոյի առաջարկ ստանա Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբից։
Թիմը դիտարկում է նաև մեկ այլ կիսապաշտպանի փոխանակման և 115 մլն եվրո հավելավճարի տարբերակը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։