Ժոաու Կանսելուի գործակալը բանակցում է իսպանական գրանդի հետ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պորտուգալացու գործակալը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ ամառային տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության շուրջ։

Այս մրցաշրջանում Կանսելուն ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։