Բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»:
«Հաջորդ մրցաշրջանը ես տեսնում եմ ծիածանի գույներով: Դա որոշիչ կլինի իմ կարիերայում, ես լավ եմ պատրաստվել դրան։ Անհամբեր սպասում եմ, որ կկարողանամ ցուցադրել Արթուրի նոր տարբերակը։ Եվ հուսով եմ, որ հնարավորություն կունենամ հրաժեշտ տալ «Լիվերպուլին»՝ որոշակի խաղաժամանակ ստանալով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառ վարձավճարով անգլիական ակումբ է տեղափոխվել «Յուվենտուսից»:
Առողջական խնդիրների պատճառով նա «Լիվերպուլի» կազմում խաղացել է միայն մեկ անգամ՝ խաղադաշտում անցկացնելով 13 րոպե։