ՊՍԺ-ն Լիոնել Մեսսի վերաբերյալ տեղեկություն է տարածել

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր վերսկսել է մարզումները, ասվում է ակումբի թվիթերում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մայիսի 2-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ փարիզյան ակումբը արգենտինացուն երկու շաբաթով հեռացրել է խաղերից՝ Սաուդյան Արաբիա չարտոնված մեկնելու պատճառով։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (1:3) «Լորյենին» պարտվելուց հետո Մեսսին մեկնել է Ռիադ և բաց է թողել ՊՍԺ-ի մայիսի 1-ի մարզումը։ Սկանդալի ֆոնին տեղեկություններ կային, որ ՊՍԺ-ն որոշել է չերկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ, իսկ արգենտինացին, կվերադառնա «Բարսելոնա», կամ կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։