Մադրիդի «Ռեալը» ակտիվ չի լինի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Todofichajes-ի լրագրողների փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 24-ամյա ֆրանսիացուց ակտիվ քայլեր է ակնկալում։ Մադրիդի «Ռեալը» չի վստահում ֆուտբոլիստին նախորդ տարի տրանսֆերի խափանումից հետո։
Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ Մբապպեն ինքը նախաձեռնող լինի և հրապարակայնորեն հայտարարի «սերուցքայիններին» միանալու ցանկության մասին։
Նաև Մադրիդում ցանկանում են, որ հարձակվողը նախաձեռնություն ստանձնի ՊՍԺ-ի ղեկավարների հետ տրանսֆերի շուրջ բանակցություններում:
Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։