Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը կարող են վերամիավորվել

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբ տեղափոխվելու շուրջ, հայտնում է El Chiringuito-ն:

Ինչպես թվիթերում գրել է ֆրանսիացի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին Մեսսիին «Ալ Հիլալ», տեղափոխվել համոզելու համար սաուդյան ակումբի ղեկավարները առաջարկներ է արել Բուսկետսին և Ալբային, ինչպես նաև պատրաստվում է առաջարկ անել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիին: