Մատս Հումելսը տպավորիչ նվաճման է հասել

Մայիսի 7-ին Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Վոլֆսբուրգին» Բունդեսլիգայի 31-րդ տուրի խաղում։

«Իշամեղուների» կազմում 62 րոպե խաղաց պաշտպան Մատս Հումելսը, ով փոխարինվեց 5:0 հաշվի ժամանակ։

Հումելսը Բունդեսլիգայում իր 200-րդ հաղթանակը տարավ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում՝ դառնալով ակումբի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ է գրանցել: Ռեկորդակիրը Միխաիլ Ցորկն է՝ հեղինակած 206 խաղով։