Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կառլո Անչելոտտիի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի գավաթի եզրափակչում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) հետո պատասխանել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ապագայի մասին հարցին։

Անչելոտտին կհե՞ռանա մրցաշրջանի ավարտից հետո. Ես այլևս չեմ ուզում լսել դրա մասին: Նա գործող պայմանագիր ունի, և մենք բոլորս երջանիկ ենք։

Ես շատ ուրախ եմ, քանի որ յուրաքանչյուր նվաճած տիտղոս ուրախության առիթ է։

Բոլոր գավաթները նվաճվում են քրտնաջան աշխատանքով և անձնազոհությամբ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։