Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է մադրիդյան ակումբում իր դերի մասին։
«Հուսով եմ, որ կկարողանամ մինչև վերջ մշակել պայմանագիրս։ Այս տարին ինձ համար դժվար էր, բայց այստեղ ես լավ հարաբերություններ ունեմ ֆուտբոլիստների և մարզչի հետ։
Ուզում եմ խաղալ, բայց հասկանում եմ, որ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ կարող եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ խաղադաշտում»,- Ազարի խոսքերն է մեջբերում Cadena Cope-ը:
Այս մրցաշրջանում 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ազարի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։