Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակը:
Եզրափակչում «սերուցքայինները» 2։1 հաշվով հաղթեցին «Օսասունային»։
«Ինչ վերաբերում է Իսպանիայի գավաթը նվաճելուն, ապա դա շատ մրցունակ մրցաշար էր: Սկսեցինք «Կազարենոյից», որը մեզ անհանգստացրեց, հետո եղան «Վիլյառեալը», «Ատլետիկոն» և «Բարսելոնան»:
Եզրափակչում հիանալի հանդիպում անցկացրեց «Օսասունան»: Մրցակիցն իր հոգին տվեց, և ես դա ամենաշատն եմ գնահատում։
Ռոդրիգոյի առավելությունն այն է, որ նա դեռ շատ երիտասարդ է։ Նա դեռ երկար տարիներ կուրախացնի ակումբի մեզ երկրպագուներիս: Վինիսիուսն իր դիրքում լավագույնն է աշխարհում»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» նվաճեց ակումբի պատմության 20-րդ գավաթը։