Իլկայ Գյունդողան․ «Մենք փորձառու թիմ ունենք»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։ Ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ և վրիպեց 11 մետրանոցից:

«Ուրախ եմ հատկապես առաջին գոլը խփելու համար, որը կարող է կենսական նշանակություն ունենալ այսպիսի խաղում: «Լիդսը» մեզ դժվարացրեց, նրանք շատ լավ էին պաշտպանվում։ Բայց այն, թե ինչպես էինք սկզբից մոտենում խաղին, շատ լավն էր։ Բազմաթիվ պահեր ստեղծեցինք, ու միակ բացասականն այն էր, որ չկարողացանք երրորդ գոլը խփել։

Մենք փորձառու թիմ ունենք և վերջին տարիներին արդեն պայքարել ենք տիտղոսի համար։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի պահպանենք թափը և հաղթենք հանդիպումներում»,- Գյունդողանի խոսքերը մեջբերում է Goal-ը:

«Մանչեսթեր Սիթին» 82 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 78 միավորով երկրորդն է։