Անդրես Ինյեստան ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան, ով այժմ Ճապոնիայի առաջնությունում հանդես է գալիս «Վիսել Կոբեի» կազմում, պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է Nikkan Sports-ը։

Ինյեստայի և ճապոնական ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրը հաշվարկված է մինչեւ հաջորդ տարվա հունվար։ Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու տարբերակ ունի ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում։

38-ամյա կիսապաշտպանը «Վիսել Կոբեում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։

Transfermarkt-ը Ինյեստայի արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: