«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին:
«Մենք պետք է շարունակենք հաղթել. Ուրախ եմ, որ հասանք դրան: Երեք միավորից ավելի կարևոր ոչինչ չկար: Մենք պարզապես պետք է շարունակենք այսպես:
Իմ 100-րդ գոլն Էնֆիլդում. Սա ինձ համար շատ բան է նշանակում: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, ուրախ եմ: Պարզապես պետք է լավագույնս ավարտենք մրցաշրջանը։
Ես շատ քրտնաջան աշխատում եմ, և բոլորը դա գիտեն, բոլորը տեսնում են: Ես մոտիվացված եմ շարունակելու ռեկորդներ խփել և հաղթել խաղերում»,- Սալահի խոսքերն է մեջբերում BBC-ն: