«Չելսին» խուսափեց Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա խաղում հաղթեց «Բորնմութին»՝ 3:1 հաշվով։

Լոնդոնյան ակումբի համար այս հաղթանակն առաջինն էր վերջին տասը հանդիպումներում:

Նախորդ հաղթանակը տեղի էր ունեցել մարտի 11-ին Պրեմիեր Լիգայի «Լեսթերի» դեմ արտագնա խաղում (3:1): Դրանից հետո գրանցվել է 2 ոչ-ոքի և 7 պարտություն։

Նշենք, որ հաղթանակը նաև թույլ տվեց «Չելսիին» ապահովել իր տեղը Պրեմիեր Լիգայում հաջորդ մրցաշրջանում։