Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հնարավորություն է ստացել դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Marca-ի տեղեկություններով՝ «քաղաքայինները» անգլիացուն առաջարկել են տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն 19-ամյա կիսապաշտպանը մերժել է առաջարկը, քանի որ հստակ որոշել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» ներկայումս ակտիվորեն աշխատում է գործարքը կնքելու ուղղությամբ։