Ռաֆինյա Դիասը անսպասելի որոշում է կայացրել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը մտածում է թիմից հեռանալու մասին, քանի որ խուսափում է Ուսման Դեմբելեի հետ մրցակցությունից։

Ըստ Sport-ի, բրազիլացին մտավախություն ունի, որ ֆրանսիացու ապաքինվելուց հետո իր խաղաժամանակը նկատելիորեն կնվազի։

Ռաֆինյան գործում է հարձակման աջ եզրում, ինչպես Դեմբելեն։ Ֆրանսիացին, այժմ գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի համար երկարաժամկետ հեռանկարում ամեանախընտրելի տարբերակն է: