Ալեքսիս Մաքալիսթերի տրանսֆերի համար պայքարին նոր ակումբ է միացել

«Թոթենհեմը» միացել է «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի տրանսֆերի համար պայքարին: Այս մասին հայտնում է 90 min football-ը։

Հիշեցնենք, որ այս պահին «Լիվերպուլը» գլխավորում է այս տրանսֆերային մրցավազքը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես պահպանում է տրանսֆերի գնման շանսերը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ԱՊԼ-ում դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա կիսապաշտպանը չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ճայերի» կազմում։