«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարծում է, որ թիմ պետք է հրավիրվի «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը։
«Կարծում եմ, որ դա լավ գաղափար է: Պուլիշիչը լավ համբավ ունի Եվրոպայում։ Նա տաղանդավոր աշխատասեր ֆոտբոլիստ է։
Հիշում եմ նրա հետ ունեցած իմ ելույթները, նա ոչ միայն աշխատում էր, այլև ժամանակ էր գտնում մեզ զվարճացնելու, ծիծաղելու»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: