«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն աջակցել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
Արգենտինացին նախօրեին պատժամիջոցների էր ենթարկվել ՊՍԺ-ի կողմից և դարձել փարիզցիների երկրպագուների ագրեսիայի զոհ։
«Ես երբեք չեմ հասկանա Մեսսիի հասցեին սուլելն ու վիրավորանքը. Եթե դուք սուլում եք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ո՞ւմ կծափահարեք»,- ասել է Ռոնալդինյոն: