Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար պայքարում երկու ֆավորիտ կա

Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ են անցել մնացած ակումբներից Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար պայքարում: Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն, սակայն փարիզյան թիմը դեռ զիջում է իր մրցակիցներին։

Աղբյուրը նշում է, որ «Այնտրախտը» կհամաձայնի բաց թողնել Կոլո-Մուանիին 100 միլիոն եվրոյի դիմաց։

Կոլո-Մուանին Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։