Կառլո Անչելոտտին խոսել է իր ապագայի մասին

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին, ով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է, պատասխանել է իր ապագայի մասին հարցին.

«Իմ ապագան պարզ է. «Ռեալի» հետ իմ աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Վաղը դրա ժամկետը չի ավարտվի։ Իմ ապագան հիմա քննարկելը սխալ է։

Մեզ սպասվում են Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի և Իսպանիայի գավաթի եզրափակիչի հանդիպումները։ Ցանկանում եմ հաղթել երկու հանդիպումներում էլ»,- ասել է մարզիչը:

63-ամյա մասնագետը մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչն է 2021 թվականի հուլիսից։ Անչելոտտիի գլխավորությամբ «սերուցքայինները» նախորդ մրցաշրջանում դարձան Չեմպիոնների Լիգայի հաղթող։