Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ «Արքայական ակումբից» և կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։
Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, 37-ամյա խորվաթ կիսապաշտպանը առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից։
Անանուն ակումբը Մոդրիչին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։
Լուկայի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Խորվաթը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2012 թվականից։
Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: