Գերմանիայի առաջնության երեսունմեկերորդ տուրը մեկնարկել է երեկ «Մայնց» – «Շալկե-04» խաղով, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2։
Գելզենկիրխենցիները հաղթական գոլը խփել են հանդիպման վերջնամասում՝ 102-րդ րոպեին՝ իրացնելով 11 մետրանոցը:
Ինչպես պարզվեց, Մարիուս Բուլտերի գոլը Բունդեսլիգայում հեղինակած ամենաուշ գոլն էր նման վիճակագրության ներդրումից հետո՝ 2004/2005 մրցաշրջանից ի վեր: