Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ըստ Goal.com-ի լրագրողների՝ «արքայական» ակումբը հաջորդ ամառ առաջարկ կանի 22-ամյա հոլանդացու տրանսֆերի համար։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
Ֆրիմպոնգը գերմանական Բունդեսլիգայում մինչ այժմ անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։