«Ռոման» կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր թեկնածուների հարցում, եթե Ժոզե Մոուրինյոն լքի ակումբը, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 60-ամյա պորտուգալացու ապագան մնում է անորոշ՝ չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Մոուրինյոյին փոխարինելու հիմնական թեկնածուներն են համարվում Ռուբեն Ամորիմը (Սպորտինգ) և Տիագո Մոտան (Բոլոնիա)։
33 տուրից հետո «Ռոման» վաստակած 58 միավորով 7-րդն է Իտալիայի Ա սերիայում: