Լոնդոնի «Չելսիի» դարպասապահը կլքի ակումբը

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին մոտ է թիմից հեռանալուն, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիներին չի հաջողվել պայմանավորվել 31-ամյա սենեգալցու հետ պայմանագրի երկարաձգման հարցում, ուստի նա ամռանը կլքի ակումբը։

Մենդիի գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Մենդին «Չելսիին» է միացել 2020 թվականի սեպտեմբերին։

Այս մրցաշրջանում դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում՝ այն զիջելով Կեպա Արիսաբալագային։