Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն նույն տրասֆերային թիրախն ունեն

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» վինգեր Մուսա Դիաբիին հաջորդ ամառ, սակայն տրանսֆերը կախված է նրանից, թե արդյոք իսպանական ակումբը կկարողանա գումար հայթհայթել, թե ոչ: Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։

Մադրիդի «Ռեալը» միակ եվրոպական թոփ-ակումբը չէ, որը հետաքրքրված է Դիաբիի ծառայություններով: Մադրիդյան ակումբը տրանսֆերի համար կպայքարի ՊՍԺ-ի հետ:

23-ամյա Դիաբին այս մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։