Տոնի Կրոսը փոխել է իր որոշումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես կգա «Ռեալում»։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական ակումբի» ղեկավարությունը մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի այդ մասին։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը մրցաշրջանից առաջ որոշել էր, որ պետք է ավարտի իր ֆուտբոլային կարիերան։