Զլատան Իբրահիմովիչը կլքի «Միլանը»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Մոնցա» տեղափոխվելուն, հայտնում է FootMercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ շվեդ հարձակվողը բանավոր պայմանավորվածություն ունի «Մոնցայի» հետ։

Հաղորդվում է, որ 41-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ։

Հարձակվողը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախկինում նա «ռոսոներիների» կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:

Նշենք, որ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը: Ա Սերիայում նա անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։