ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են հարձակվողին վարձակալությամբ տալ՝ գնման տարբերակով։ ՊՍԺ-ի խորհրդական Լուիս Կամպոսը դեմ չէ ամռանը ֆուտբոլիստի հեռանալուն, սակայն չի պահանջի դա։
Նեյմարը փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։