Լիոնել Մեսսին նոր առաջարկ է ստացել նոր ակումբից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայն ներկայացնող «Ալ-Հիլալից», հայտնում է Reuters-ը։

Ինչպես հաղորդում են արգենտինական լրատվամիջոցները, սաուդյան ակումբը 35-ամյա արգենտինացուն տարեկան 400 մլն դոլար աշխատավարձ է առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն  որակազրկել է Մեսիին Սաուդյան Արաբիա չարտոնված մեկնելու համար՝ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Լորյանից» 1-3 հաշվով պարտվելուց հետո։

Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։