«Բավարիան» որոշել է հրաժարվել Անգլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու մտքից։
Ինչպես հաղորդում է Sportbild-ը, գերմանական ակումբն անհանգստացած է, որ բրիտանացին կարող է հարմարվելու հետ կապված խնդիրներ ունենալ տարիքի և արտերկրում չխաղալու պատճառով: Ֆուտբոլիստը իր ողջ կարիերան անցկացրել է Պրեմիեր Լիգայում։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Հարձակվողիպայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 32 խաղում արդեն խփել է 25 գոլ: